Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը․
․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Աշոտ Արամի Ստեփանյանի սեփականություն հանդիսացող անասնաշենքի համար նախատեսված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0002-0002-ից, տարածքը՝ 0,01267հա) հողհատկացման հիմքերը:
2․Անշարժ գույքին տալ Եղեգիս համայնք, Աղնջաձոր գյուղ, 3-րդ փողոց, թիվ 19/5 հասցեն։
3․Սույն որոշման մեկ օրինակ հանձնել հասցեատիրոջը Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե ներկայացնելու և պետական գրանցում կատարելու համար:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն պատշաճ կերպով հանձնելուց հետո: