Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 24/09/2001թվականի թիվ 896 որոշման դրույթները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ Հուսիկ Սարիբեկի Սարուխանյանին սեփականության իրավունքով պատկանող 10-010-0011-0015 կադաստրային ծածկագրով 0,06հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասում տեղադրել ոչ հիմնական կառույց՝ տնակ համաձայն հաստատված էսքիզային նախագծի:
2․ Ոչ հիմնական շինությունը տեղադրել հավաքովի ապամոնտաժվող տարրերից՝ բացառելով շինարարական աշխատանքներում թաց պրոցեսը։
3․Թույլատրել իրականացնել շինությունը տեղանքին կապելու, հողին ժամանակավորապես ամրակապելու աշխատանքներ (տեղադրման հորիզոնական հարթակի ստեղծում, շինության խարսխակապում և այլն):