Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 20/12/2024թ․ թիվ 139Ա, 28/02/2025թ. թիվ 25Ա, 28/02/2025թ. թիվ 26Ա որոշումները, հիմք ընդունելով 30/05/2025թ․ արձանագրությունը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Հայտարարություն տալ Առավոտ օրաթերթում հողամասերի՝ աճուրդով օտարելու նպատակով հետևյալ բովանդակությամբ՝ «2025 թվականի մայիսի 30-ին ժ․ 10։00-ին նախապես հայտարարված համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ներքոհիշյալ հողամասերի աճուրդը չի կայացել հանձնաժողովի անդամների կեսից ավելիի բացակայության պատճառով։
Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի, ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողամասերի համար աճուրդը կայանալու է 2025 թվականի հունիսի 9-ին ժամը 10։00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում, փողոց 1, շենք 1 հասցեում․
1)Հորս գյուղ, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկ լոտ, գյուղատնտեսական նշանակության վարելահող, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0027, մակերեսը՝ 0,54761հա, որից՝ վարելահող 0,34139հա, այլ հողատեսք 0,20622հա։
Վարելահող, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0028, մակերեսը՝ 1,32406հա, որից՝ վարելահող 0,62561հա, այլ հողատեսք 0,69845հա։
Այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0109-0009, մակերեսը՝ 0,31հա։
Վարելահող հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-031-0107-0030, մակերեսը՝ 0,42հա։
Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100 (մեկ հարյուր) %-ի չափով (536 235 (հինգ հարյուր երեսունվեց հազար երկու հարյուր երեսունհինգ) ՀՀ դրամ)։
2)Շատին գյուղ, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկ լոտ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-035-0247-0027, մակերեսը 0,19556հա, մեկ լոտ։
Մեկնարկային գին սահմանել 30 000 ( երեսուն հազար) ՀՀ դրամի չափով:
3)Հերմոն գյուղ, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մեկ լոտ, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք․
կադաստրային ծածկագիր 10-029-0108-0003, մակերեսը 0,66հա, մեկ լոտ։
Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 200 (երկու հարյուր) տոկոսը (89100 (ութսունինը հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ):
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը ավարտվել է 2025 թվականի մայիսի 23-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանվել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվարկվել է մեկնարկային գնի 5%-ի չափով։ Հողամասերն ապահովված են մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար ներկայացվել է հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։»։