Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող, հանգուցյալ Խաչիկ Միխայելի Վարդանյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ հանգուցյալ Վարդագյուլ Միխայելի Բադալյանի (քույրը), հանգուցյալ Սիրվարդ Վարդանյանի (կինը) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-031-0007-0020, մակերեսը՝ 0.067 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Հորս գյուղ, 10-րդ փողոց, թիվ 3 հասցեն։
2․Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող, հանգուցյալ Խաչիկ Միխայելի Վարդանյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ հանգուցյալ Վարդագյուլ Միխայելի Բադալյանի (քույրը), հանգուցյալ Սիրվարդ Վարդանյանի (կինը) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-031-0010-0003, մակերեսը՝ 0.129 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Հորս գյուղ, 1-ին փողոց, 1-ին փակուղի, թիվ 1 հասցեն։