Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26/12/2002թ. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 4-րդ մասի, 73-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի 22-ը մայիսի 2025թ․ N ՆՂ/9829-2025 գրությունը (մտից 838)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ճանաչել քաղաքացի Ռիմա Պավլուշի Խանոյանի և և նրա ընտանիքի անդամներ՝ Դավիթ Վովայի Խանոյանի (որդին), Մհեր Վովայի Խանոյանի (որդին), Արա Վովայի Գրիգորյանի (որդին) սեփականության իրավունքը փաստացի ավել օգտագործվող 726,1ք/մ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0009-0046):
2.Ավել օգտագործվող 726,1ք/մ բնակավայրերի նշանակության հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ: