Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ) ենթակետով, 21.1.մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2011թ. «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտեվորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ևփոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով»-ի 18/03/2026թ. N1/փ-105 դրական եզրակացությունը․
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1․Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (10-021-0114-0067 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,0536հա մակերեսով) փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը էներգետիկայի։
2․Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող ստորև ներկայացված էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը էներգետիկայի հողատեսքերը ուղղակի վաճառելու միջոցով օտարել «ՎՏՎ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ին․
Կադաստրային ծածկագիր՝ 10-021-0114-0067, մակերեսը՝ 0,0536հա, 116740,8 (մեկ հարյուր տասնվեց հազար յոթ հարյուր քառասուն ամբողջ ութ տասնորդական) ՀՀ դրամ։
|