Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 մայիսի 2024 թ.

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻՑ «ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 19-ը ապրիլի 2024թ. թիվ 31Ա և 32Ա որոշումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

 

1.Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին՝ 

1)կադաստրային ծածկագիր 10-024-0111-0001, մակերեսը 10,0992հա, այլ հողատեսք,

2)կադաստրային ծածկագիր 10-024-0103-0001, մակերեսը 138,4235հա, այլ հողատեսք,

3)կադաստրային ծածկագիր 10-024-0109-0057-ից, մակերեսը 78,6546հա, արոտավայր, վարելահող հողատեսք, որից արոտավայր՝ 77,5174հա, վարելահող՝ 1,1371հա,

4)կադաստրային ծածկագիր 10-024-0112-0001, մակերեսը 7,7445հա, այլ հողատեսքեր, խոտհարք հողատեսք, որից այլ հողատեսքեր՝ 5,2910հա, խոտհարք՝ 2,4535հա,

5)կադաստրային ծածկագիր 10-024-0104-0001-ից, մակերես 89,6474հա, այլ հողատեսքեր, խոտհարք հողատեսք, որից այլ հողատեսքեր՝ 88,7508հա, խոտհարք՝ 0,8966հա,

6)կադաստրային ծածկագիր 10-024-0101-0001, մակերես 59,9678հա, արոտավայր, խոտհարք հողատեսք, որից արոտավայր՝ 55,8651հա, խոտհարք՝ 4,1027հա,

7)կադաստրային ծածկագիր 10-024-0102-0001, մակերես 26,1100հա, արոտավայր, խոտհարք հողատեսք, որից արոտավայր՝ 22,5830հա, խոտհարք՝ 3,5270,

8)կադաստրային ծածկագիր 10-024-0110-0001, մակերես 79,5296հա, այլ հողատեսքեր, խոտհարք հողատեսք, որից այլ հողատեսքեր՝ 77,8445հա, խոտհարք՝ 1,6851հա։

3․Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին՝ 

1)կադաստրային ծածկագիր 10-018-0143-0018 , մակերեսը 11,36429հա, այլ հողատեսք,

2)կադաստրային ծածկագիր 10-018-0146-0031 , մակերեսը 15,87505հա, այլ հողատեսք,

3)կադաստրային ծածկագիր 10-018-0138-0001, մակերեսը 8,34152հա, խոտհարք հողատեսք,

 

4)կադաստրային ծածկագիր 10-018-0128-0001, մակերեսը 19,8504հա, խոտհարք հողատեսք։

3.Չխոչնդոտել համայնքի բնակիչներին  վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner