Այսօր: Չորեքշաբթի, 4 Նոյեմբերի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 255Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 նոյեմբերի 2026 թվականի N 255Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԳԻՍ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի IV գլխի 33-րդ, 33.1-ին, 34-րդ, 35-րդ, 35.1-ին և 36-րդ կետերի պահանջները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1. Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական տարածքում գտնվող, 10-021-0023-0019 կադաստրային ծածկագրով, 0.04341 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող՝ 321.62 քմ ներքին (359.10 քմ արտաքին) մակերեսով կիսակառույց անասնաշենքը ճանաչել օրինական՝ ինքնակամ կառույցի հաշվառման 2026Q3GBLT ծածկագրով հաշվառված տվյալներին համապատասխան։

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված օրինական ճանաչված կիսակառույց անասնաշենքի պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.04341 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել համայնքային սեփականության իրավունքը՝ օրենքով սահմանված կարգով իրականացնելով անշարժ գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը։

3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված անասնաշենքի և 2-րդ կետով նախատեսված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո կառուցապատող Գայանե Բայանդուրի Ասատրյանին (անձնագիր՝ AU0314677, տրված՝ 11.06.2021 թ., 037-ի կողմից) ներկայացնել գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքով ձեռք բերելու վերաբերյալ գրավոր առաջարկություն՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով։

4. Առաջարկել կառուցապատող Գայանե Բայանդուրի Ասատրյանին՝

ա) Օրինականացված կիսակառույց անասնաշենքը ձեռք բերելու համար վճարել դրա վաճառքի գինը, որը հաշվարկվում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի «գ» ենթակետով սահմանված՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար բազային տուրքի 20-ապատիկի չափով՝ հաշվի առնելով նույն որոշման 4-րդ կետով նախատեսված տարածագնահատման գոտիականության գործակիցը։

Վաճառքի վերջնական գումարը հաշվարկել՝ հիմք ընդունելով կառույցի արտաքին մակերեսը՝ 359.10 քմ, կիրառելի բազային տուրքը և համապատասխան գոտիականության գործակիցը։

բ) Ձեռք բերել 0.04341 հա (434.10 քմ) մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ դրա նկատմամբ գործող կադաստրային արժեքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33.1-ին կետի համապատասխան ենթակետը և 34-րդ ու 35-րդ կետերը։

Հողամասի վաճառքի վերջնական արժեքը որոշել Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ օտարման պահին գործող կադաստրային արժեքի հիման վրա։

գ) Վճարել համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար մինչև օտարումը կատարված ծախսերը՝ համապատասխան վճարումների անդորրագրերի հիման վրա՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1-ին կետի համաձայն։

5. Սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գնման նախապատվության իրավունքի առաջարկն ընդունելու դեպքում կառուցապատողը պարտավոր է առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում վճարել օրինականացված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի վաճառքի ամբողջ գինը՝ ՀՀ կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 36-րդ կետի համաձայն։

6. Կառուցապատողի կողմից գնման նախապատվության իրավունքի առաջարկն ընդունելու և սահմանված ժամկետում ամբողջական վճարումները կատարելու դեպքում համայնքի կողմից ապահովել օրինականացված կառույցի և դրա սպասարկման ու պահպանման համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի առուվաճառքի պայմանագրի կնքումը՝ օրենքով սահմանված կարգով։

7. Կառուցապատողի կողմից գնման նախապատվության առաջարկը սահմանված ժամկետում չընդունվելու կամ առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում վաճառքի գները չվճարելու դեպքում առաջնորդվել ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 36-րդ և հաջորդող կետերի պահանջներով։

8. Սույն որոշման կատարման ապահովումը վերապահել Եղեգիս համայնքապետարանի աշխատակազմին։

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner