Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության» 3-րդ գլխի 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերության պահանջներով, հիմք ընդունելով 2025թ. հունիսի 26-ի Եղեգիս համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի բնակիչ Արման Ալեքսեի Հայրապետյանին թույլատրել գրավ դնելու իր որդու՝ Ալեքս Արմանի Հայրապետյանի (ծնված 17/10/2011թ․) և իր դստեր՝ Դինա Արմանի Հայրապետյանի (ծնված 26/09/2014թ․) համասեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ք․ Միկրոշրջան թաղամաս 61 շենք, 13 բնակարան հասցեում գտնվող բնակարանը: