Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26/12/2002թ. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 4-րդ մասի, 73-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի 22-ը մայիսի 2025թ․ N ՆՂ/9829-2025 գրությունը (մտից 838)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ճանաչել քաղաքացի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի բնակիչ Մեսրոպ Սենիկի Ոսկանյանի (ընտանիքի գլխավորը, ծնված 08/05/1966թ․) և նրա ընտանիքի անդամներ՝ Նինա Աղասու Ստեփանյանի (կինը, ծնված 16/10/1972թ․), Վահե Մեսրոպի Ոսկանյանի (որդին, ծնված 25/02/1991թ․) սեփականության իրավունքը փաստացի ավել օգտագործվող 591,3ք/մ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ (կադաստրային ծածկագիր՝ 110-024-0001-0019):
2․Բնակելի տան սպասարկման հողամասի սահմանները հիմք ընդունել որակավորում ունեցող անձի կողմից տրամադրված հատակագիծը։ Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2025Q5GKAH:
3.Ավել օգտագործվող 915,3ք/մ բնակավայրերի նշանակության հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ: