Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 121Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մայիսի 2025 թվականի N 121Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻՑ « ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 21-ը ապրիլի 2025թ․ թիվ 41 Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1․Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող,համայնքային սեփականություն հանդիսացող ստորև ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրել «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին՝

1)կադաստրային ծածկագիր 10-041-0202-0207, մակերեսը 228,22628հա, արոտավայր հողատեսք։

2.Անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի բնակիչներին  վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով, ինչպես նաև տրամադրվող հողատարածքն օգտագործել բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner