Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 84-րդ հոդվածի պահանջերով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․ Եղեգիս համայնքի 2025թ-ի բյուջեում հատկացնել գումար՝ 2025թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
2․Սահմանել, որ՝
1) մասնակցային բյուջետավարման գործընթացի իրականացման համար կիրառելի են բյուջետային օրենսդրությամբ սահմանված բոլոր գործառնական ոլորտները՝ համայնքի կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերի համար,
2) մասնակցային բյուջետավարման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը։
3.Սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը, որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանում, բյուջեում և 2025թ. միջնաժամկետ ծախսային ծրագրում՝ համայնքի բնակիչների կողմից քվերակության արդյունքում ընտրված առաջարկը (ները) ներկայացնելով ավագանու հավանությանը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |