Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Ա. Սմբատյանի՝ հողամասից հրաժարվելու մասին գրավոր դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Անի Մամիկոնի Սմբատյանին սեփականության իրավունքով պատկանող (վկայական՝ N 10012017-10-0003) գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0228-0147, մակերեսը՝ 1,21397 հա) ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: