Այսօր: Կիրակի, 15 Հունիսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



11 հունիսի 2025 թ.

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱԲՈՒՅՆՔ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ԱԼԲԵՐՏ ՆԱՐԻԲԵԿԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 475,9Ք/Մ ՀՈՂԱՄԱՍԻՑ 240Ք/Մ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԻՍԿ 235,9Ք/Մ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 12-ը ապրիլի 2001թ․ N286 որոշման 15-րդ կետի ա) ենթակետը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1.Ճանաչել քաղաքացի Ալբերտ Նարիբեկի Սաֆարյանի սեփականության իրավունքը փաստացի ավել օգտագործվող  475,9ք/մ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ (կադաստրային ծածկագիր՝ 10-010-0016-0016) հետևյալ պայմաններով՝

1)240 ք/մ հողատարածքը սեփականության իրավունքով տրամադրել անհատույց։

2)235,9ք/մ հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարել փաստացի օգտագործող քաղաքացի Ալբերտ Նարիբեկի Սաֆարյանին՝ հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով՝ 10 042,263 ՀՀ դրամ։

 2.Ավել օգտագործվող 475,9ք/մ բնակավայրերի նշանակության հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner