Այսօր: Շաբաթ, 7 Փետրվարի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 230
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 20Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 փետրվարի 2026 թվականի N 20Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 19/06/2025Թ․ ԹԻՎ 143Ա ԵՎ 20/06/2025Թ․ ԹԻՎ 147Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով,  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի պահանջներով

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1․Եղեգիս համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի «Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Ալբերտ Նարիբեկի Սաֆարյանի կողմից փաստացի ավել օգտագործվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 475,9ք/մ մակերեսով հողամասի մասին » թիվ 143Ա որոշման մեջ՝ «Ալբերտ Նարիբեկի Սաֆարյանի» բառերից հետո կատարել լրացում «և քաղաքացի Վազգեն Վարազդատի Հարությունյանի» բառերով։

 2․Եղեգիս համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 20-ի «Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի բնակիչ Ալբերտ Նարիբեկի Սաֆարյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 147Ա որոշման մեջ՝ «բնակիչ Ալբերտ Նարիբեկի Սաֆարյանի» բառերը փոխարինել «բնակիչներ՝ Ալբերտ Նարիբեկի Սաֆարյանի և Վազգեն Վարազդատի Հարությունյանի» բառերով։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 214
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner