Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 10/05/2022թ. թիվ 53Ա, 27/09/2024Թ․ թիվ 110Ա որոշումները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կազմակերպել Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերիի աճուրդ հետևյալ բովանդակությամբ «2025 թվականի հունվարի 20-ին ժամը 10:30-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի համար․
1)Գողթանիկ գյուղ, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատեսքեր, կադաստրային ծածկագիր 10-018-0105-0017, մակերեսը՝ 0,1հա և կադաստրային ծածկագիր 10-018-0105-0019, մակերեսը՝ 0,1հա (կառուցապատման նպատակով)։
Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 100 (մեկ հարյուր) %-ի չափով։
2)Շատին գյուղ, բնակավայրերի նշանակության այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-035-0001-0141, մակերեսը՝ 0,24755հա (կառուցապատման նպատակով)։
Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 150 (մեկ հարյուր հիսուն) %-ի չափով։
Աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 14-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով։ Հողամասերն ապահովված է մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճարի չափը՝ 10 000 դրամ։»
2.Կայանալիք աճուրդների մասին հայտարարություն տալ Առավոտ օրաթերթում: