Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման 33-րդ կետը, Կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10012Q7WRTHX և 10012UCANLEP ծածկագրերը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Արման Վարազդատի Սմբատյանի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0039-0079, մակերեսը 0,19հա) բաժանել երկու՝ ստորև ներկայացված տվյալներով միավորների և կատարել պետական գրանցում.
1)կադաստրային ծածկագիր՝ 10-035-0039- , մակերեսը՝ 0.00172հա,
2)կադաստրային ծածկագիր՝ 10-035-0039- , մակերեսը՝ 0.19հա:
0,19հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, 1/1 արտադրամաս հասցեն։
0.02511հա մակերեսով անշարժ գույքին տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 1/2 հասցեն։