Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման 63-65-րդ կետը, Կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Եղեգիս համայնքի Հորբատեղ գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներ Ծովիկ Մանվելի Սահակյանի և Դավիթ Կամոյի Մուշեղյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-030-0020-0002, մակերեսը՝ 0,31204հա) տրամադրել Եղեգիս համայնք, Հորբատեղ գյուղ, 6-րդ փողոց, տուն 3 հասցեն:
2.Չեղյալ համարել նախկինում տրված՝ «Մարզ Վայոց ձոր, համայնք Եղեգիս, գյուղ Հորբատեղ, 6-րդ փողոց 2 բնակելի տուն» հասցեն:
3.Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքի պետական գրանցման: