Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10042NRC6AWG ծածկագիրը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի նախկին բնակիչ, հանգուցյալ Հայրիկ Օգսենի Մարտիրոսյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ հանգուցյալ Լենա Արամի Այվազյանի (կինը), Վարդան Հայրիկի Մարտիրոսյանի (որդին) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-010-0066-0018, մակերեսը՝ 0,1742 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Արտաբույնք գյուղ, Կենտրոնական փողոց, 12-րդ փակ․, 1 բնակելի տուն հասցեն։