Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 դեկտեմբերի 2024 թ.

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ՝ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 19/04/2024թ. թիվ 35Ա, 05/06/2024թ․ թիվ 55Ա, 27/09/2024թ․ թիվ 95Ա, 29/11/2024թ․ թիվ 127Ա որոշումները  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ     Ե Մ

    1.Հայտարարություն տալ Առավոտ օրաթերթում հողամասի՝ վարձակալության տրամադրման նպատակով մրցույթ հետևյալ բովանդակությամբ՝ «2025 թվականի հունվարի 20-ին ժամը 15:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքումկկայանա հողամասի վարձակալության տրամադրման նպատակով մրցույթ՝ Եղեգիս համայնքի վարչականսահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի համար, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեութուն ծավալելու նպատակով

1)Հերմոն գյուղ, արոտավայր հողատեսքեր, կադաստրային ծածկագիր 10-029-0109-0053, մակերեսը 0,50542 հա և կադաստրային ծածկագիր 10-029-0109-0052, մակերեսը 0,29 հա։

Մեկնարկային գին սահմանել 30 000 ( երեսուն հազար) ՀՀ դրամի չափով։

2)Հերմոն գյուղ, արոտավայր հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0109-0054, մակերեսը 1,49868 հա։

Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 120 (մեկ հարյուր քսան) տոկոսի չափով։

3)Հորս գյուղ, արոտավայր հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-031-0111-0010, մակերեսը 0,27309հա և կադաստրային ծածկագիր 10-031-0107-0029, մակերեսը 0,14343հա, խաղող։

Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 100 (մեկ հարյուր) տոկոսի չափով։

4)Հերմոն գյուղ, արոտավայր հողատեսքեր, կադաստրային ծածկագիր 10-029-0109-0049, մակերեսը 0,67061 հա և կադաստրային ծածկագիր 10-029-0105-0016, մակերեսը 0,65 հա ։

Մեկնարկային գին սահմանել յուրաքանչյուր հողամասի համար 4000 (չորս հազար) ՀՀ դրամ։

Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 14-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով: Հողամասերն ապահովված է մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն, և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճար՝ 10 000 դրամ։»։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner