Այսօր: Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 182
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 202Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2026 թվականի N 202Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐԱԳԼՈՒԽ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ԳԵՂԱՄ ԲԱԳՐԱՏԻ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի բնակիչ Գեղամ Բագրատի Բաբախանյանը 2026թ․ընթացքում Քարագլուխ գյուղում սեփականության իրավունքով իրեն պատկանող 3-րդ փող 4-րդ հողամաս /կադաստրային ծածկագիր 10-044-0075-0002/ հասցեում գտնվող հողատարածքի վրա առանց համապատասխան թույլտվության կատարել է ինքնակամ շինարարություն՝ 93,5 քմ կենցաղային տուն շինության մի մասում մոտ 35 քմ տարածքով կատարել է շինության վերակառուցման աշխատանքներ, ինչով խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին>> 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման պահանջները:

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներով, << Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, 219․1-րդ և 305-րդ հոդվածներով.

  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

 1.Հայաստանի Հանրապետության Կառավարության <<Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվու-թյունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին >> 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման պահանջները խախտելու համար Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի բնակիչ Գեղամ Բագրատի Բաբախանյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

2.Առաջարկել Գեղամ Բաբախանյանին տուգանքը անձնական միջոցներից ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում մուծել Եղեգիս համայնքի բյուջեի 900 355 113 060 հաշվեհամարին։

3.Տուգանքը նշված ժամկետում չվճարելու դեպքում այն գանձել օրենքով սահմանված կարգով:

4.Որոշումն ուժի մեջ է մտնում պատճենը Գեղամ Բաբախանյանին հանձնելու հաջորդ օրվանից և կարող է գանգատարկվել դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner