Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը ապրիլի 2021 թվականի թիվ 698-Ն որոշման 31-րդ կետի 7-րդ ենթակետը, 39-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 06/07/2026թ. N՝ Կ-06072026-10-0241 որոշումը՝ գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին․
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․Հորս գյուղի վարչական սահմանների 5-րդ փողոց, 17/1 կիսակառույց հասցեում գտնվող սխալմամբ «քաղաքացիների սեփականություն» փոխանցված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման անշարժ գույքը (կադաստրային ծածկագիր՝ 10-031-0021-0005-ից, մակերեսը՝ 0,01423 հա) ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2.Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |