Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Ժորա Հրանտի Խաչատրյանի սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-029-0016-0001, մակերեսը՝ 0,101 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Հերմոն գյուղ, 4-րդ փողոց, 2-րդ փակուղի, թիվ 2 հասցեն: