Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել Եղեգիս համայնքի 27 հունվարի 2025 թվականի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 2Ն որոշման մեջ կատարվող հետևյալ վերաբաշխումը․
1)Պակասեցնել՝
Համայնքի բյուջեի գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 01 դաս 01 օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում ոլորտի, տնտեսագիտական դասակարգման 4237- ներկայացուցչական ծախսեր հոդվածից 500,0 հազար (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
ավելացնել`
ա.Գործառնական դասակարգման բաժին 01 խումբ 01 դաս 01 օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում ոլորտի տնտեսագիտական դասակարգման 4241- մասնագիտական ծառայություններ հոդվածին 500,0 հազար (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։ |