Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլխի դրույթները, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումը, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10042Z6KEAHU ծածկագիրը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
- Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.09395հա բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հողամասին (կադաստրային ծածկագիր՝ 10-010-0082- ) տալ ՀՀ Վայոց ձորի մարզ Եղեգիս համայնք, գ. Արտաբույնք 9-րդ փողոց, թիվ 2 հասցեն:
- Եղեգիս համայնք, գյուղ Արտաբույնք 9-րդ փողոց, թիվ 2 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 10-010-0082- , հողամասի չափը՝ 0.09395հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման) Եղեգիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունները (մակերեսը՝ 242․56ք/մ) համարել Եղեգիս համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական (կցվում է շինության և հողամասի հատակագիծը):
- Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 20242VVMQM:
- Առաջարկել Եղեգիս համայնքի ավագանուն սույն որոշման 2-րդ կետում նշված օրինականացված շինությունները և 0,09395 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած քաղաքացի Վահագն Վոլոդյայի Մարգարյանին, և առաջարկել նրան.
ա) Վճարելու ինքնակամ կառուցված 242,56քմ հասարակական նշանակության շինության համար՝ ընդամենը 1 170 109,44 (մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար մեկ հարյուր ինն ամբողջ քառասունչորս հարյուրերորդական) ՀՀ դրամ, հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետերով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցը։
բ) Վճարելու 0.09395հա բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հողամասի արժեքը՝ 262 268,094 (երկու հարյուր վաթսուներկու հազար երկուհարյուր վաթսունութ ամբողջ իննսունչորս հազարերորդական) ՀՀ դրամ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.05.2006թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի IV․ գլխի 33.1․ կետի բ) ենթակետը և 33.2․ կետը:
գ)Վճարելու համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
5. Ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա։
6.Ավագանու որոշման ընդունման օրվանից, ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված գնման նախապատվության առաջարկը չընդունվելու, կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա սպասարկման համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում, նշված կառույցները և դրանց սպասարկման համար անհրաժեշտ 0.09395հա հողամասը կվաճառվի աճուրդով՝ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, կամ դատական կարգով երկամսյա ժամկետում:
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: