Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0027-0003) կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցված ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի հակասում սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի բ) ենթակետի, և 18-րդ կետի ա) ենթակետի դրույթները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Նաիրի Վոլոդյայի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0027-0003, մակերեսը 0,247հա) առկա 18.51ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցը ճանաչել օրինական և շինության նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է շինության հատակագիծը)։
2․Ինքնակամ կառույցը օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024S2GDAV:
3.Օրինականացման համար սահմանված վճարը 18,51 ք/մ ընդհանուր մակերեսով շինության (մառան) համար գումարը կազմում է 5952,816 ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: