Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Լ. Մարկոսյանի՝ հողամասից հրաժարվելու մասին գրավոր դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացի Լենա Արինի Մարկոսյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0228-0049, մակերեսը՝ 0,2414 հա) ճանաչել որպես համայնքային սեփականություն:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: