Այսօր: Երեքշաբթի, 20 Հունվարի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 1 Ա
 

Զեկ. ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով

Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն   Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է

1.Հաստատել 23-ը հունվարի  2026թ. թիվ 1 արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝

Զեկ․ Ա․ Դանիելյան

   1)Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին,

Զեկ․ Մ․ Օհանյան

 2)Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի կառավարման ամենամյա ծրագիրը հաստատելու մասին,

Զեկ․ Ա․ Սիմոնյան

  3)Եղեգիս համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին,

Զեկ․ Ս․ Խորենյան

4)Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2023-2027 թ.թ. հնգամյա զարգացման ծրագրի՝ 2025 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի և կատարված աշխատանքների հաշվետվությունը հաստատելու մասին,

Զեկ․ Ս․ Խորենյան

5)Եղեգիս համայնքի ավագանու 21/12/2025 թվականի թիվ 127Ա որոշման հավելվածում փոփոխություններ կատարելու մասին,

Զեկ․ Ա․ Դանիելյան

6)Ավագանու 21/12/2025թ․ «2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 121Ա որոշման հավելվածը նոր խմբագրությամբ շարադրելու մասին,

Զեկ․ Ա․ Գաբրիելյան

7)Ավագանու 21/12/2025թ․ «2026 թվականի համար «Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 122Ա որոշման հավելվածը նոր խմբագրությամբ շարադրելու մասին,

Զեկ․ Ա․ Գաբրիելյան

8)Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողամասը և հողամասի վրա գտնվող շինությունները կառուցապատող Վահագն Վոլոդյայի Մարգարյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին։

Զեկ․ Ա․ Գաբրիելյան

 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner