Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 09․03․2022թ․ «Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված գոտեվորման նախագիծը հաստատելու մասին» թիվ 20Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման 25-րդ կետի 1-ին ենթակետի պահանջներով․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության այլ հողատեսքի (կադաստրային ծածկագիր 10-007-0021- , մակերեսը 0,1895հա) գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման: