Այսօր: Երեքշաբթի, 16 Հունիսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 148Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունիսի 2026 թվականի N 148Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԵՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագրի գործառնական ձեռնարկի պահանջները և նպատակ ունենալով ապահովել համայնքում նախատեսված ենթածրագրերի իրականացման ընթացքում տեղական մակարդակում համակարգումը, շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը, տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև հետադարձ կապի և բողոքների մեխանիզմի արդյունավետ գործառնությունը․

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

 1. Ստեղծել տեղական աշխատանքային խումբ (ՏԱԽ) կլաստերի զարգացման պլանի իրականացման նպատակով։

2. Հաստատել ՏԱԽ պարտադիր կազմը հետևյալ կազմով

1)Արթուր Ստեփանյան, համայնքի ղեկավար, ՏԱԽ նախագահ

2) Ահարոն Գաբրիելյան, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ

3)Սիլվա Խորենյան, համայնքի զարգացման պատասխանատու

4)Աննա Դանիելյան, աշխատակազմի քարտուղար

5)Գարեգին Եղյան, գլխավոր մասնագետ

6) Արամ Սիմոնյան, առաջատար մասնագետ

7) Արմեն Հակոբյան, առաջին կարգի մասնագետ,   սոցիալականաշխատող։

8)Արամ Կոստանյան, մարզպետի աշխատակազմի աշխատակից՝ զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ

9)Լիանա Ստեփանյան, առաջին կարգի մասնագետ, այլ անդամ։ 

   Ըստ անհրաժեշտության ՏԱԽ նիստերին կհրավիրվեն նաև կապալառու և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավոր հատվածին երկայացուցիչներ, բնակիչներ, ենթածրագրի իրականացման բնակավայրի վարչական ղեկավարը:

 3. Սահմանել ՏԱԽ հիմնական գործառույթները՝

·         1)Աջակցել և համակարգել ենթածրագր(եր)ի իրականացումը տեղական մակարդակում։

·         2)Հավաքագրել և ծրագրի աշխատանքային խմբին փոխանցել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տվյալները, փաստաթղթերը և տեղեկատվությունը։

·         3)Աջակցել թույլտվությունների ստացմանը, համայնքի իրավասության շրջանակում առաջացող խնդիրների և խոչընդոտների լուծմանը, ինչպես նաև ապահովել ծրագրային միջոցառումների ժամանակին իրականացումը։

·         4)Ապահովել Ծրագրի վերաբերյալ հաղորդակցությունը շահառուների, տեղական բնակչության և համայնքային կառույցների հետ։

·        5)Քննարկել տեղական մակարդակում առաջացող խնդիրներն ու մարտահրավերները, առաջարկել իրատեսական լուծումներ և դրանք ներկայացնել ծրագրի պատասխանատու մարմիններին՝ համապատասխանաբար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների և/կամ Զբոսաշրջության կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ։

·       6)Իրականացնել հողօգտագործման, առկա ենթակառուցվածքների վիճակի և այլ ընթացակարգերի հետ կապված գործընթացների ստուգում՝ համաձայն ծրագրի պահանջների, ընթացակարգերի և ժամկետների, համաշխարհային բանկի համապատասխան ուղեցույցների շրջանակում և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների և/կամ Զբոսաշրջության կոմիտեի համակարգմամբ։

4. Նշանակել Աննա Դանիելյանին որպես համայնքային կապերի պատասխանատու՝ հետադարձ կապի և բողոքների կառավարման մեխանիզմի գործարկումը ապահովելու նպատակով։

5. Սահմանել, որ՝

·         1)ՏԱԽ կազմում կանանց մասնակցությունը պետք է կազմի առնվազն 30 տոկոս,

·         2)ՏԱԽ նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչպակաս, քան եռամսյակը մեկ անգամ,

·         3)Նիստերի արձանագրությունները ներկայացվում են ծրագրի աշխատանքային խմբին և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին,

·        4) ՏԱԽ գործունեությունն իրականացվում է ծրագրի գործառնական ձեռնարկին համապատասխան։

 6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner