Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի, 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 06․12․2018 թ․ թիվ 1419-Ն որոշման դրույթները, քաղաքացի Հասմիկ Արմենակի Մելքոնյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի նախին բնակիչ, զոհված զինծառայող Դավիթ Սևակ Գրիգորյանի ընտանիքին բնակարանային հաշվառման վերցնելու համար հարուցել վարչական վարույթ։
2․Հանձնարարել համայնքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողովին կատարել դիմումում և կից փաստաթղթերում ներկայացված բնակարանային պայմանների ստուգում և ներկայացնել եզրակացություն։
3.Սույն որոշման կատարման պարտականությունը վերապահել Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին: