Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման 63-65-րդ կետը, Կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Նաիրա Վարազդատի Ավետիսյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման անշարժ գույքին (կադաստրային ծածկագիր՝ 10-021-0025-0024, մակերեսը՝ 0,143հա) տրամադրել Եղեգիս համայնք, Եղեգիս գյուղ, 5-րդ փողոց, թիվ 22 կիսակառույց հասցեն:
2.Չեղյալ համարել նախկինում տրված՝ «Մարզ Վայոց ձոր, համայնք Եղեգիս գյուղ Եղեգիս 13-րդ փողոց 2» հասցեն:
3.Սույն որոշումը ենթակա է գույքային իրավունքի պետական գրանցման: