ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
1.2021 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 10:30-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա մրցույթ Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության կապ հողատեսքի համար 60 /վաթսուն/ տարի ժամկետով՝ կապի նշանակության օբյեկտների կառուցման ու սպասարկման համար`
- կադաստրային ծածկագիր՝ 10-041-0202-0183, մակերեսը՝ 0.025 հա,
- մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 110 տոկոսը,
- մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 18:00-ին,
- նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով,
- քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով,
- hողամասն ապահովված է մոտեցման ճանապարհով, հողամասում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան,
- մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր,
- մասնակցության վճար՝ 10 000 դրամ:
2.2021 թվականի դեկտեմբերի 16-ին ժամը 12:00-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի համար՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով /մեկ լոտ/.
- այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-018-0148-0032, մակերեսը՝ 0,10335հա,
- այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-018-0105-0032, մակերեսը՝ 0,6հա,
- վարելահող, կադաստրային ծածկագիր՝ 10-018-0125-0022, մակերեսը՝ 0,618հա,
- այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-018-0148-0031, մակերեսը՝ 0,2126հա,
- արոտավայր հողատեսք, կադաստրային ծածկագիր՝ 10-018-0148-0011, մակերեսը՝ 0,05հա,
- մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի 150%-ի չափով,
- աճուրդի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 18:00-ին,
- նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50 տոկոսի չափով,
- քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով,
- hողամասն ապահովված է մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան,
- մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր,
- մասնակցության վճար՝ 10 000 դրամ:
|