Այսօր: Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ

Հարգելի բնակիչներ՛, տեղեկացնում ենք ձեզ, որ մասնակցային բյուջետավորման գործընթացում  ձևավորված ծրագրերի հիման վրա կազմված հայտերը  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ստացել են դրական գնահատական, <<Մարզադաշտի բարեկարգում>> և <<Խաղահրապարակների կառուցում>> ծրագրերի համար ձեռք են բերվել անհրաժեշտ նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը։ Շուտով կմեկնարկի այդ ծրագրերի իրականացման համար շինարարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը։

Շնորհակալություն ենք հայտնում ակտիվ մասնակցության և օժանդակության համար։

16.07.25 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ 2024

Հարգելի բնակիչներ՛, տեղեկացնում ենք ձեզ , որ 2024թ․  սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկած Շատին, Քարագլուխ, Հորբատեղ, Հորս, Արտաբույնք, Թառաթումբ, Աղնջաձոր բնակավայրերում ոռոգման առուների կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ Շատին, Քարագլուխ, Հերմոն, Աղնջաձոր բնակավայրերում  Խմելու ջրագծի կառուցման աշխատանքները շուտով կավարտվեն։

09.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն թվականի հուլիսի 14-ին ժամը 12։00-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի դահլիճում տեղի կունենա հանրային լսում ՝ <<Ի ՍԻ Ի Քաուքազուս>> ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թթ․  կառավարման  պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ։

Եղեգիս համայնքի բոլոր վարչական ղեկավարների և հանրության շահագրգիռ կողմերի մասնակցությունը կարևոր է։

07.07.25 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ` ՇԱՏԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏՆՔԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ
📍 Հուլիսի 4-ին Շատին համայնքային կենտրոնում ամփոփվել են Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցերի արդյունքները`🔎 Այցերի ընթացքում արձանագրվել է շուրջ 70 հարց, որոնք վերաբերել են՝⚡️ էլեկտրականությանը💧 ոռոգման համակարգերին🏫 կրթությանը🛣 ճանապարհներին🤝 սոցիալական աջակցությանը📌 Մարզպետը ընդգծեց՝👉 Բնակչի ձայնը պետք է ուղղակիորեն հասնի որոշում կայացնողներին👉 Պետական կառույցներն ունեն թափանցիկ և հաշվետու լինելու պարտավորություն👉 Նման հանդիպումները ամրապնդում են վստահությունը հանրային կառավարման նկատմամբ🏫 Կրթության ոլորտում՝ տեսանելի առաջընթաց․✔️ Եղեգիսի միջնակարգ դպրոցի նոր շենք✔️ Շատինում՝ ճաշարան և տաք սնունդ 1֊4-րդ դասարանների համար✔️ Քարագլխում՝ նոր ուսումնական շենքի կառուցում✔️ Դպրոցների ... Մանրամասն
04.07.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ ՀԱՏՈՒԿ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եղեգիս համայնքի՝ Շատին և Քարագլուխ բնակավայրերի հարգելի՛ բնակիչներ,

Տեղեկացնում ենք, որ նշված բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ, անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Նշված  երկու բնակավայրերում  շչակների գործարկումը լինելու է  հետյվյալ ժամանակացույցով՝
Շատին-հուլիսի16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 16:00-ն
Քարագլուխ- հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 16:00-ն,
Խնդրում ենք չանհանգստանալ։
03.07.25 ՀԵՐՈՍ ՆՈՐԱՅՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ 25֊ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
2025 թվականի հուլիսի 1-ին Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Նորայր Սողոմոնյանի ծննդյան 25-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում։Միջոցառման ընթացքում ներկայացվեց հերոսի կենսագրությունը։ Նրա մայրը՝ տիկին Վարդանյանը, ջերմությամբ պատմեց որդու մանկության ու երազանքների մասին՝ կենդանացնելով Նորայրի հուշը ներկաների հոգում։Երեկոն շարունակվեց երաժշտական կատարումներով՝ հանդես եկան Եղեգնաձորի Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները, հայտնի  երաժիտ կատարողներ՝ Սարգիս Ավետիսյանը և Աննա Բադալյանը, ինչպես նաև Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, ի՛ր հուզիչ ելույթով։Նորայր Սողոմոնյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 1-ին, Եղեգիս համայնքի Արտաբույնք գյուղում։ Նա շնորհաշատ երիտասարդ ... Մանրամասն
02.07.25 📍 Զորաց եկեղեցու սրբավայրում՝ օրհնությամբ ու աղոթքով
Հուլիսի 30-ին Զորաց եկեղեցում տեղի ունեցավ Եղեգիս համայնքի ամառային զորակոչի նախազորակոչիկների հանդիսավոր օրհնության կարգը։💬 Միջոցառման ընթացքում համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով օրվա խորհրդի կարևորությունն ու պարտավորեցնող բնույթը։ Նա նշեց, որ Զորաց եկեղեցին՝ քրիստոնեական աշխարհում նախադեպը չունեցող այս սրբավայրը, կառուցվել է հենց զինվորականների օրհնության նպատակով, և այսօր էլ այն շարունակում է կատարել իր հոգևոր առաքելությունը։ «Բանակին անհրաժեշտ է ոչ միայն ֆիզիկական ուժ, այլև հոգևոր զորություն», — ասաց նա։Օրհնության կարգը կատարեց ՀՀ Զինված ուժերի գնդերեց, Եղեգիս համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը։ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ֆինանսներ բոլորի համար
Եղեգիս համայնքի զինանշանի բացման արարողություն
💡 Ֆինանսներ Բոլոր Համար
Ավագանու նիստ
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 202
 Եղեգիս համայնքի  ավագանու 2023թ. երկրորդ նստաշրջա
2023թ․ երկրորդ նստաշրջանի  հերթական 6 նիստը ուղիղ
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ 5-ՐԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  արտահերթ
Եղեգիս համայնքի  ավագանու  թիվ 3 հերթական նի
Ավագանու 11․04․2023թ․ երկրորդ նստաշրջանի թիվ 4  ար
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ
02/02/2024  ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner