Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 21/12/2025թ. թիվ 131Ա, 21/12/2025թ. թիվ 132Ա, 27/03/2026թ․ թիվ 39Ա և 27/03/2026թ․ թիվ 40Ա որոշումները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Հայտարարություն տալ Առավոտ օրաթերթում հողամասերի՝ վարձակալության տրամադրման նպատակով մրցույթ հետևյալ բովանդակությամբ՝ «2026 թվականի հուլիսի 8-ին ժամը 11:30-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա հողամասերի վարձակալության տրամադրման նպատակով մրցույթ՝ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի համար, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեութուն ծավալելու նպատակով․
1)Քարագլուխ գյուղ, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-044-0204-0094, մակերեսը 8,04455 հա։
Մեկնարկային գին սահմանել 50 000 ( հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։
2)Հորբատեղ գյուղ, վարելահող հողատեսքեր․
ա․կադաստրային ծածկագիր՝ 10-030-0106-0025, մակերեսը՝ 0,39738հա,
բ․կադաստրային ծածկագիր՝ 10-030-0106-0029, մակերեսը՝ 0,19592հա,
գ․կադաստրային ծածկագիր՝ 10-030-0106-0030, մակերեսը՝ 0,08837հա,
դ․կադաստրային ծածկագիր՝ 10-030-0106-0021, մակերեսը՝ 0,22732հա,
ե․կադաստրային ծածկագիր՝ 10-030-0106-0032, մակերեսը՝ 0,10015հա։
Մեկնարկային գին սահմանել զուտ եկամտի 200 (երկու հարյուր) տոկոսի չափով:
3)Հերմոն գյուղ, արոտավայր հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-029-0109-0055, մակերեսը 0,46379հա։
Մեկնարկային գին սահմանել 20 000 ( քսան հազար) ՀՀ դրամի չափով։
4)Եղեգիս գյուղ, այլ հողատեսք, կադաստրային ծածկագիր 10-021-0105-0035, մակերեսը 2,06715 հա։
Մեկնարկային գին սահմանել 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։
Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հուլիսի 2-ին, ժամը՝ 18:00-ին, նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, քայլի չափը հաշվել մեկնարկային գնի 5%-ի չափով: Հողամասերն ապահովված է մոտեցման ճանապարհով, հողամասերում ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքներ առկա չեն, և հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձնագրի պատճեն, մասնակցության վճարի անդորրագիր։ Մասնակցության վճար՝ 10 000 դրամ։»։