Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Շատին գյուղի նախկին բնակիչ, հանգուցյալ Լենիկ Խաչիկի Առաքելյանի (ընտանիքի գլխավորը) և նրա ընտանիքի անդամներ՝ Ռեմիկ Արամի Հարությունյանի (կինը), Անդրեյ Լենիկի Առաքելյանի (որդին), Սրբուհի Վանիկի Պողոսյանի (հարսը), Աստղիկ Անդրեյի Պողոսյանի (թոռը) սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0038-0034, մակերեսը՝ 0,136 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Շատին գյուղ, 5-րդ փողոց, թիվ 4/1 հասցեն։