Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 24-ը հունիսի 2025թ․ թիվ 65 Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց, 25 (քսանհինգ) տարի ժամկետով բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու ստորև ներկայացված հողերը՝
1)կադաստրային ծածկագիր 10-024-0120-0001, մակերեսը 0,94647հա, արոտավայր հողատեսք,
2)կադաստրային ծածկագիր 10-024-0121-0001, մակերեսը 0,2660հա, արոտավայր հողատեսք,
3)կադաստրային ծածկագիր 10-024-0122-0001, մակերեսը 2,7758հա, արոտավայր, խոտհարք հողատեսք, որից արոտավայր՝ 2,4730հա, խոտհարք՝ 0,3028հա,
4)10-024-0995-0001 կադաստրային ծածկագիրը կրող, մակերեսը 938,1875հա, արոտավայր, խոտհարք, այլ հողատեսք, որից արոտավայր՝ 731,3112հա, խոտհարք՝ 82,8224հա, այլ հողատեսքեր՝ 124,0539 հա հողամասը տրամադրել առանց 82,8224հա մակերեսով խոտհարքի։
2. «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին՝
1)Վերոնշյալ հողատեսքերը օգտագործման իրավունքով տրամադրել՝ համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով, ինչպես նաև ապահովել կենսաբազմազանության պահպանությունը, որսագողության կանխարգելումը և իրականացնել ծառատունկ։
2)Թառաթումբ գյուղի մշակույթի տան վերանորոգում:
3)Թառաթումբ գյուղի «Զինա» կոչվող տարածքի ոռոգման ջրագծի վերանորոգում։
4)Պայմանագիրը կնքելուց հետո՝ երկու տարվա ընթացքում իրականացնել 18-20 միլիոն ՀՀ դրամի ներդրում։