Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 65Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2025 թվականի N 65Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԱՌԱԹՈՒՄԲ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻՑ <<ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ>>-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի 07/08/2024թ․ N01/06-1-1/5106-2024 գրությունը

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ գյուղի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու ստորև ներկայացված հողերը՝ 

1)կադաստրային ծածկագիր 10-024-0120-0001, մակերեսը 0,94647հա, արոտավայր հողատեսք,

2)կադաստրային ծածկագիր 10-024-0121-0001, մակերեսը 0,2660հա, արոտավայր հողատեսք,

3)կադաստրային ծածկագիր 10-024-0122-0001, մակերեսը 2,7758հա, արոտավայր, խոտհարք հողատեսք, որից արոտավայր՝ 2,4730հա, խոտհարք՝ 0,3028հա, 

4)10-024-0995-0001 կադաստրային ծածկագիրը կրող, մակերեսը 938,1875հա, արոտավայր, խոտհարք, այլ հողատեսք, որից արոտավայր՝ 731,3112հա, խոտհարք՝ 82,8224հա, այլ հողատեսքեր՝ 124,0539 հա հողամասը տրամադրել առանց 82,8224հա մակերեսով խոտհարքի։

2. «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին՝

1)․ Թույլատրել  վերը նշված հողատարածքներում բնակիչների կողմից անասունների անխոչընդոտ արածեցումը և խոտհունձը, ինչպես նաև իրականացնել ստորև ներկայացված աշխատանքները՝

ա)Թառաթումբ գյուղի մշակույթի տան վերանորոգում: 

բ)Թառաթումբ գյուղի «Զինա» կոչվող տարածքի ոռոգման ջրագծի վերանորոգում։ 

գ)Պայմանագիրը կնքելուց հետո՝ երկու տարվա ընթացքում իրականացնել 18-20 միլիոն ՀՀ դրամի ներդրում։


Կողմ -8

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՍԱԹԻՆԵ

ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

Դեմ -2

ՍՄԲԱՏՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ (ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ)                                                      
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner