Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներն ու Եղեգիս համայնքի ավագանու 27/02/2026թ․ թիվ 18Ա որոշումը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ստորև ներկայացված հողատեսքերը երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության․
1․Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի «Սատանի քար» կոչվող հանդամասում գտնվող 0,2 հա և 0,2 հա մակերեսներով արոտավայր հողատեսքերը վարձակալության օգտագործման տրամադրել Հերմոն գյուղի բնակիչ Սամվել Արմենակի Դանիելյանին։
2.Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում գտնվող 10հա մակերեսով արոտավայր և 10հա մակերեսով խոտհարք հողատեսքերը վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Նահապետ Բայանդուրի Խանոյանին։
3.Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում գտնվող 3հա մակերեսով խոտհարքը վարձակալության օգտագործման տրամադրել Շատին գյուղի բնակիչ Վրեժ Պարգևի Խանոյանին։
4․Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում գտնվող 50հա մակերեսով արոտավայր հողատեսքը վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Գագիկ Շիրակի Արամյանին։
5․Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի «Գետիկվանք» կոչվող հանդամասում գտնվող 50 հա մակերեսով արոտավայր հողատեսքը վարձակալության օգտագործման տրամադրել Վարդահովիտ գյուղի բնակիչ Էմին Վիգենի Վարդանյանին։