Այսօր: Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 233
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 47 Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2026 թվականի N 47 Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ՍԱՇԱՅԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թ. հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» 987-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-ն ու Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջները

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է՝ Հորս գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Սամվել Սաշայի Ստեփանյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  հնդավոր հողատեսքի (0,14819հա մակերեսով, 10-031-0110-0407 կադաստրային ծածկագրով)  նպատակային նշանակությունը փոխադրել  բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:

 2.Համայնքի ղեկավարին՝ կազմել և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինական գործը։


Կողմ -8

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(87.37 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner