Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26/12/2002թ. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 4-րդ մասի, 73-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի N՝ Կ-18022026-10-0085 որոշումը՝ գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին (մտից 359)
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ճանաչել Եղեգիս համայնքի Շատին գյուղի բնակիչ Խորեն Ռաֆիկի Գյուլնազարյանի (ընտանիքի գլխավորը, ծնված 12/01/1962թ․) և նրա ընտանիքի անդամներ՝ Գոհար Ռաֆիկի Ասատրյանի (կինը, ծնված 24/05/1969թ․), Նարեկ Խորենի Գյուլնազարյանի (տղան, ծնված 13/11/1987թ․), Վահե Խորենի Գյուլնազարյանի (տղան, ծնված 09/10/1988թ․), Նաիրա Խորենի Գյուլնազարյանի (աղջիկը, ծնված 16/08/1989թ․) սեփական բնակավայրերի նշանակության անշարժ գույքի սեփականության իրավունքը փաստացի ավել օգտագործվող 240 (երկու հարյուր քառասուն)ք/մ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ (կադաստրային ծածկագիր՝ 10-035-0001- ):
2.Ավել օգտագործվող 240 ք/մ բնակավայրերի նշանակության հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, և այդ իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ: