Այսօր: Ուրբաթ, 20 Մարտի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 307
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 91Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2026 թվականի N 91Ա

ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻՑ « ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, 25 (ՔՍԱՆՀԻՆԳ) ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 24-ը հունիսի 2025թ․ թիվ 67 Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Ե Մ

1․Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց, 25 (քսանհինգ) տարի ժամկետով բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու ստորև ներկայացված հողերը՝ 

1)կադաստրային ծածկագիր 10-044-0221-0003 , մակերեսը 2,36329հա, վարելահող հողատեսք,

2)կադաստրային ծածկագիր 10-044-0220-0018 , մակերեսը 85,37827հա, արոտավայր հողատեսք։

Ընդհանուր մակերեսը՝  87,74156 հա։

2.Վերոնշյալ հողատեսքերը օգտագործման իրավունքով տրամադրել՝ համայնքի բնակիչներին  վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով, ինչպես նաև ապահովել կենսաբազմազանության պահպանությունը, որսագողության կանխարգելումը և իրականացնել ծառատունկ։

3․Պայմանագիրը կնքելուց հետո՝ երկու տարվա ընթացքում իրականացնել 15-20 միլիոն ՀՀ դրամի ներդրում։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner