Այսօր: Շաբաթ, 9 Մայիսի 2026թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 36Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2026 թվականի N 36Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 15/10/2024 ԹՎԱԿԱՆԻՑ ՄԻՆՉ ՕՐՍ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 15/10/2024թ․ «Արթուր Կամոյի Ստեփանյանի պարտականությունները համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի վրա դնելու մասին» թիվ 72Ա կարգադրությունը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ 15-ը հոկտեմբերի 2024 թվականից մինչ օրս համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը․

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

  1․Այսուհետ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանին, համայնքի ղեկավարի պարտականությունները կատարելու ժամանակահատվածում, վարձատրել համաձայն ավագանու 21/12/2025թ․ «2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավարի վարձատրության չափ սահմանելու մասին» թիվ 123Ա որոշմամբ սահմանված՝ 550 000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ  դրամի չափով, կատարված աշխատանքի ծավալին համապատասխան:

2․Հաշվարկել 2025թ․ հունվարի 1-ից մինչև 2026թ․ փետրվար ամիսը ներառյալ ավագանու որոշմամբ հաստատված համայնքի ղեկավարի և համայնքի ղեկավարի առաջին տեղակալի հաստիքների պաշտոնային դրույքաչափով գումարի չափերի տարբերությունը, և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանին վարձատրել լրավճարի տեսքով։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Կողմ -8

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՍԱՇԱ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԱ

ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner