Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ գլխի պահանջներով․
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող, այլ հողատեսքը 25 (քսանհինգ) տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին․
1)կադաստրային ծածկագիր 10-035-0265-0006, մակերեսը 1,84934 հա, որից՝ 0,43763 հա վարելահող հողատեսք և 1,41171 հա այլ հողատեսք։
2.Մեկնարկային գին սահմանել 18000 (տասնութ հազար) ՀՀ դրամի չափով:
3.Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում։