|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 դեկտեմբերի 2025 թվականի N 124 Ա |
2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1․2026 թվականի ընթացքում Եղեգիս համայնքի տարածքում աղբահանությունը իրականացնել համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորի կողմից։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան ընթացակարգի արդյունքում հաղթող ճանաչված օպերատորի հետ պայմանագրի կնքման և ուժի մեջ մտնելու պահից։
|
Կողմ -8 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՀԱՐՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|