Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի գ) ենթակետով, 22-րդ կետի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի Շատին գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ստորև ներկայացված հողատեսքերն աճուրդով օտարելու մասին (մեկ լոտ)․
1)կադաստրային ծածկագիր 10-035-0268-0015, մակերեսը՝ 2,14849հա, որից 1,16191հա վարելահող և 0,98658 հա այլ հողատեսք։
2.Մեկնարկային գին սահմանել կադաստրային արժեքի (------------------------------------------------------) տոկոսը:
3. Տալ հայտարարություն Առավոտ օրաթերթում։ |