Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքը երեք տարի ժամկետով վարձակալության օգտագործման տրամադրելուն՝
1.Քարագլուխ գյուղի վարչական սահմանների «Սալլի սար» կոչվող հանդամասում գտնվող 181հա մակերեսով արոտավայր հողատեսքը վարձակալության օգտագործման տրամադրել Աղավնաձոր գյուղի բնակիչ Կամո Գետեվոնի Մկրտչյանին։
2․Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագիր, վճարի չափը սահմանելով տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար: |