Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտերի 10122UVRYKHZ ծածկագրով քաղվածքնը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող, հանգուցյալներ՝ Հրանտ Վանյանի (ընտանիքի գլխավորը) և Աղունիկ Ռուբեն Վանյանի սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-031-0013-0034, մակերեսը՝ 0.431 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Հորս գյուղ, 12-րդ փողոց, տուն 1/1 հասցեն։