Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 114 Ա
 

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի և 3-րդ մասի պահանջներով

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1․Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 21-ի «Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 40Ա որոշման մեջ՝

ա)«(մշտական)» բառը փոխարինել «տասը տարի ժամկետով» բառերով,

բ)«բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով» բառերը փոխարինել «ծառատունկի, կեսաբազմազանության պահպանության, որսագողության կանխարգելման և բնապահպանական այլ ծրագրեր իրականացնելու նպատակով» բառերով,

գ)կատարել լրացում 3-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

«3․Պայմանագիրը կնքելուց հետո՝ երկու տարվա ընթացքում իրականացնել 15-20 միլիոն ՀՀ դրամի ներդրում։»։

2․Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 21-ի «Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 41Ա որոշման մեջ՝

 ա)«(մշտական)» բառը փոխարինել «տասը տարի ժամկետով» բառերով,

բ)«բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով» բառերը փոխարինել «ծառատունկի, կեսաբազմազանության պահպանության, որսագողության կանխարգելման և բնապահպանական այլ ծրագրեր իրականացնելու նպատակով» բառերով,

գ)կատարել լրացում 3-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

 

«3․Պայմանագիրը կնքելուց հետո՝ երկու տարվա ընթացքում իրականացնել 15-20 միլիոն ՀՀ դրամի ներդրում։»։

3․Եղեգիս համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 21-ի «Եղեգիս համայնքի Հորս գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 42Ա որոշման մեջ՝

ա)«(մշտական)» բառը փոխարինել «տասը տարի ժամկետով» բառերով,

բ)«բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով» բառերը փոխարինել «ծառատունկի, կեսաբազմազանության պահպանության, որսագողության կանխարգելման և բնապահպանական այլ ծրագրեր իրականացնելու նպատակով» բառերով,

գ)կատարել լրացում 3-րդ կետով հետևյալ բովանդակությամբ՝

 

«3․Պայմանագիրը կնքելուց հետո՝ երկու տարվա ընթացքում իրականացնել 15-20 միլիոն ՀՀ դրամի ներդրում։»։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ (ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ)                       
ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՀԱՐՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner