Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.Տալ համաձայնություն Վայոց ձոր մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերից «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»-ին անհատույց (մշտական) բնապահպանական նպատակներով օգտագործման տրամադրելու ստորև ներկայացված հողերը՝
1)կադաստրային ծածկագիր 10-044-0221-0003 , մակերեսը 2,36329հա, վարելահող հողատեսք,
2)կադաստրային ծածկագիր 10-044-0220-0018 , մակերեսը 85,37827հա, արոտավայր հողատեսք։
Ընդհանուր մակերեսը՝ 87,74156 հա։
2.Անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել համայնքի բնակիչներին վերը նշված հողատարածքներում անասունների արածեցումը և խոտհունձը չխոչընդոտելու պայմանով, ինչպես նաև տրամադրվող հողատարածքները օգտագործել բացառապես ծառատունկ իրականացնելու նպատակով: |